Վենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Հասարակություն

Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին․ «Հետք»

2020 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական բանակի զորամիավորումները Շուշիի մատույցներում էին։ Երբ Ավետարանոց, Սղնախ, Քարին Տակ գյուղերն արդեն կորսված էին, պարզ էր, որ թշնամու գլխավոր նպատակը Շուշին գրավելն է։ Արցախում որոշում են մարտական գործողություններում բեկում մտցնելու վերջին ջիգը գործադրել։ Ծրագրվում է Սղնախի օպերացիան, որը տապալվում է գործողությունը սկսելուց մեկ-երկու ժամ առաջ։ 

Չիրականացված գործողության վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը նույնպես դերակատարություն պետք է ունենար։ 

Պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2020 թ. նոյեմբերի 5-ին Սղնախի օպերացիան իրականացնելու նպատակով խորհրդակցություն է անցկացնում Շոշ գյուղի դպրոցում։ Հանձնարարականներ է տալիս ծրագրվող գործողությանը մասնակցող ստորաբաժանումների ղեկավարներին։ Նոյեմբերի 6-ի առավոտյան պետք է ճեղքում իրականացվեր, որը, հնարավոր է, բեկեր պատերազմի ընթացքն, ու այլ վերջնարդյունք լիներ։ Առավոտյան ժամը 07:00-ին արձանագրվում է, որ օպերացիան տապալված է։

2020 թ. նոյեմբերի 4-ի կեսօրին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվում։ Հակառակորդն արդեն գրավել էր Ավետարանոցը, Սղնախը, Քարին Տակը և Նաբիլարով, Զառսլույով հասել «Իսայի աղբյուր» կոչվող տեղանք (Իսաբուլախ), որից հետո պետք է մտներ Շուշի։ 

Խորհրդակցությունը վարում է Արայիկ Հարությունյանը, մասնակցում են գեներալներ։ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատարին Արայիկ Հարությունյանն ասում է, որ հակառակորդի ընթացքը դեպի Շուշի կասեցնելու համար պետք է Շոշ գյուղի ուղղությամբ, Սղնախի հատվածում կանգնեցնել։ Դրա համար պետք է ճեղքում իրականացնել, իսկ այդ գործողությանը մասնակցող խմբերի առաջին շարքում պետք է լինեն Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, որին կցված է մեկ գումարտակ։ Սամվել Բաբայանի ենթակայության տակ ձևավորված 2 գումարտակներն էլ (բաղկացած կամավորականներից) կողքերից պետք է առաջանային։ Առաջին խումբը պետք է դիմացից գնար, մյուս երկուսը՝ աջ և ձախ կողմերից։ Նոյեմբերի 5-ին ևս մեկ խորհրդակցություն է նախատեսվում, որը պետք է անցկացներ Սամվել Բաբայանը Շոշ գյուղի դպրոցում։

Նոյեմբերի 5-ի առավոտյան` մինչ երկրորդ խորհրդակցությունը, Ռոլանդ Այդինյանը մի քանի հոգու հետ դիտարկում է իրականացնում Շոշ գյուղից Սղնախ ընկած հատվածում։

«Տեղազննությունը կատարում ենք։ Թուրքի տանկ ենք մի հատ խփում այդտեղ, մի հատ «Ուրալ» ենք խփում՝ պուշկեն վրան կապած, ու նայում ենք՝ որտեղ ինչ ա։ Մեր պրավադնիկները (ուղեկցողները) սղնախեցի էին, լավ էլ տղեք էին։ Տղեքի հետ նայում ենք, որոշում ենք՝ որտեղով։ Արտերի արանքում թփուտներ կան, մի մասը թփուտներով պետք է գնար, մի մասն՝ արտերի վերևում անտառ է սկսվում, իրենց գյուղի հին ֆերմա կար, ֆերմայի բերանով։ 3 ուղղություն ենք որոշում ու գալիս ենք»,- պատմում է Ռոլանդ Այդինյանը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ասկերանի շրջանի Շոշ գյուղի դպրոցում տեղի է ունենում խորհրդակցությունը։ Այն վարում է Սամվել Բաբայանը, ներկա է լինում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բազմաթիվ այլ գեներալներ, տանկային զորամասի հրամանատար Թաթուլ Հայրապետյանը և այլք։ Որոշվում է՝ «Շահեն Մեղրյան» ջոկատի տղաները 3 գումարտակներից մեկի հետ դիմացից պետք է գնան, մյուս երկու գումարտակները՝ երկու կողքից։ Առաջին խումբը պետք է Շոշ գյուղից հասնի Սղնախ գյուղի գյուղապետարան, գրավի շենքը։ Մյուս երկու խմբերն այդ ժամանակ պետք է համաժամանակյա բացազատվեն և սեպաձև տեսք տան զորաշարժին։ 2-րդ խումբը՝ առաջանա Չախմախ տեղամասով դեպի Քիրս սարի կողմը։ 3-րդ խումբը պետք է առաջանա Ավետարանոցով դեպի Ակնաղբյուր։ Արդյունքում պետք է ճեղքումով Շուշիի մատույց հասած հակառակորդի թիկունքային կապը կտրվի։

Պատերազմից հետո Սամվել Բաբայանը խորհրդակցությունից մի փոքր հատված ներկայացնող տեսանյութ տարածեց։ YouTube-ի՝ իր անունով էջում Բաբայանի հրապարակած տեսնայութում նա հայտարարել է․ «Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է։ Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը։ Կարողանու՞մ եք հասկանալ, թե ինչ եմ ասում։ Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել՝ չկա։ Ինչ խնդիր ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է։ Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել»։ 

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին խմբերը պետք է տեղում լինեին։ 1 ժամ դիտարկում անեին, որի վերջին 20 րոպեն պետք է հրետակոծություն իրականացվեր։ Ժամը 7-ին նախատեսված էր հարձակումը։ Տեղում պետք է լիներ 12 տանկ, 8 հետեւակի մարտական մեքենա՝ ՀՄՄ (БМП)։ 

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ նախանշված ժամին, բոլոր խմբերից տեղում էին Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, տանկերը, ՀՄՄ-ն և նրանց հետ ճեղքումը սկսող գումարտակը։ Մյուս երկու գումարտակները չկային։ Ռոլանդ Այդինյանը փորձում է գործողությունը կոորդինացնող Գրիգոր Սահակյանից ճշտել, թե որտեղ է զորքը։ Պարզվում է՝ երկու գումարտակն էլ հրաժարվել է գործողությանը մասնակցել։ 

Մեր հարցին, թե ովքե՞ր էին այդ գումարտակներում, Ռոլանդ Այդինյանը պատասխանում է․ 

«Ես չեմ էլ հիշում՝ ովքեր էին։ Ես իրենց խորհրդակցության ժամանակ եմ տեսել։ Այդ հարցերը, ինձ թվում է, ով իրենց կուրացիա է անում, կհարցնեք իրենց, թող ասեն։ Իրենց ոչ մի տեղ չենք տեսել, որովհետև իրենք չեն մասնակցել այս պատերազմին։ Այդ մարդիկ պատրաստվում էին որպես շտուրմավիկ, որ պետք է գային այդ գործողությունն անեին ու այդպես էլ դրան էլ չեկան։ Չգիտեմ՝ ինչի»։ 

Ավելի վաղ Ռոլանդ Այդինյանն այդ զորքը նկարագրելիս նշել էր․ «Գլխավոր հարվածը պետք է լիներ Շոշի կողմից, մենք էինք ու մեզ կցում են․․. Սամվել Բաբայանն էր իր մոտ, 3 գումարտակ կար, որոնք Սամվել Բաբայանի բանի տակ էին, վերահսկողության, ենթակայության։ Ինքն էր ամեն ինչով ապահովել»։

Փորձեցինք զրուցել նաև Սամվել Բաբայանի հետ։ Այս թեմայով հարցազրույցի մեր մի քանի խնդրանքները Սամվել Բաբայանն անարձագանք թողեց։

Սղնախի օպերացիայի տապալումից 3 օր անց հակառակորդը գրավում է Շուշին, և ստորագրվում է պատերազմը դադարեցնելու հայտնի հայտարարությունը։