Օրերս գործուղվել եմ Մոսկվա. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իր Մոսկվա կատարած այցի մասին։
Գրառումը Newspress.am-ը ներկայացնում է ամբողջությամբ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով: Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին:
Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ: