Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ գնդակահարել ու սպանել է օպերատորին. կան վիրավորներ
Նյու Մեքսիկոյում նկարահանման հրապարակում օպերատոր Գալինա Հաթչինսին դեմ ուղղված կրակոցը արձակվել է դերասան Ալեք Բոլդուինի կողմից, ասվում է Սանտա Ֆե շրջանի ոստիկանության հայտարարության մեջ:
«Ոստիկանության գրասենյակը հաստատում է, որ կրակել է Ալեքս Բոլդուինը զենքը», - ասվում է հրապարակման մեջ: Միջադեպը տեղի է ունեցել ֆիլմի նկարահանման հրապարակում, Բոլդուինը ֆիլմի պրոդյուսերն է ու գլխավոր դերակատարը։ Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով, սակայն զենքը լիցքավորված է եղել իրական փամուշտներով։ Կրակոցների հետևանքով ռեժիսոր Ջոել Սոզան վիրավորվել է, և այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Հաթչինսը ծանր վիրավորվել է, նրան ինքնաթիռով տեղափոխել են Ալբուկերկի հիվանդանոց, սակայն կնոջը չի հաջողվել փրկել։
