Գյումրիի 100.000 մարդուց քաղաքապետին ընտրել է ընդամենը 8000-ը՝ 8 %-ը. որևէ ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել. Արսեն Բաբայան
Գյումրիում պաշտոնպես գրանցված 100.000 բնակչության ընտրությամբ ընտրվել է քաղաքապետ: Այդ քաղաքապետը ստացել է ընդամենը 8000 ձայն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Մեկ անգամ էլ ուշադրություն դարձնենք թվերին. 100.000 մարդուց այդ քաղաքապետին ընտրել են ընդամենը 8000 հոգի:
Որևէ իշխանության ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել: Քաղաքապետ, որին ընտրել են բնակչության ընդամենը 8 տոկոսը:
Տեսնես ի՞նչ է զգալու այդ մարդը, երբ իրեն դիմեն պարոն քաղաքապետով:
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի»: