Թատրոններում ստանում են 60.000-70.000 դրամ ու հիմա նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» ա նրանց. Մհեր Մկրտչյան
Պատվաստվել թե ոչ` մարդու անձնական որոշումն է, իսկ աշխատանքից ազատելու սպառնալիքը 14 օրը մեկ չթեստավորվելու հետևանքով անօրինական է: Այս մասին գրել է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը;
«Հայ մարդը չի կարող երեխու բերանից կտրի հացը և ասի` պապան (կամ մամամ) առողջապահության տոտայի համար պետք ա թեստ հանձնի:
Օրինակ թատրոններում մարդիկ ստանում են 60.000-70.000 դրամ ու հիմա նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» ա նրանց: Մարդիկ վերջին հացի փողը տալիս են թեստին:
Հարգելի մեր ընտրած պատգամավորներ! Սխալ բան չեմ անում չէ՞ երբ դիմում եմ ձեզ: Ոչ մեկին չեմ վիրավորում չէ՞..
Գիտեմ, որ բան փոխել չեք կարող: Բայց փորձ արեք` մարդիկ կհասկանան, որ իրանք կան ձեր կյանքում:
Փոքրիկ մանրուքները հաճախ զգացմունք ու վերաբերմունք են ձևավորում: Ու մի օր հենց այդ մանրուքներն են լուծում մեծ հարցեր: Նաև ձեզ համար անհրաժեշտ հարցեր»: