Մահացել է Հովհաննես Մանուկյանի հայրը
Մահացել է Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հայրը՝ Գերասիմ Մանուկյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հովհաննես Մանուկյանը։
«Հայրս՝ Գերասիմ Մանուկյանը, ավանդեց հոգին:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին, Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում: Թաղման արարողությունը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին, Սան Լազարո սգո սրահից»,- գրել է նա: