Ալբերտս, շնորհավորել եմ մորդ տարեդարձը քո կողմից, բայց իմ ձեռքով նվիրած ծաղիկները ուրախություն ու փայլ չհաղորդեցին նրա աչքերին. զոհվածի հոր գրառումը
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած Ալբերտ Հովհաննիսյանի հայը՝ Արտակ Հովհաննիսյանը, հերթական գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում: Նա շնորհավորել է իր տիկնոջ՝ Մանիկի ծննդյան օրն ու Ալբերտի անունից ծաղիկներ նվիրել նրան:
Արտակ Հովհաննիսյանը նաև լուսանկարներ է տեղադրել:
«Ալբերտս, իմ հերոս որդի, այսօր ծաղիկներ եմ նվիրել մայրիկիդ ու շնորհավորել նրա տարեդարձը նաեւ քո կողմից։ Բայց, ի տարբերություն քո ձեռքով նվիրած ծաղիկների' իմ նվիրածը ուրախություն ու փայլ չհաղորդեցին նրա աչքերին...
Խոնարհվում եմ քո առաջ հերոսծին մայր, ուժեղ հայ կին ու իմ կյանքի ընկեր»,-գրել է զոհվածի հայրը: