Պլինտուզից ցածր տառականների մասին պատիվ չի խոսել այս եթերից. Սայաթ Շիրինյանը՝ Անդրանիկ Քոչարյանի ու Գագիկ Մելքոնյանի մասին (տեսանյութ)
Թրքահաճո իշխանությունը երբեք գործուն չի եղել մեր երկրում և չի կարող լինել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ խոսելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներից:
Նա օրինակ բերեց գերիների վերադարձը, որը ՌԴ միջամտությամբ տեղի ունեցավ, իսկ ՀՀ իշխանություններն անզոր գտնվեցին հարց լուծել:
Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե իշխանության մասնակցությունն էլ է եղել այդ գործում, Սայաթ Շիրինյանն արձագանքեց. «Ես ձեզ խնդրում եմ, այս եթերից մի հնչեցրեք նման անուններ: Պլինտուզից ցածր տարականների մասին պատիվ չի խոսել այս եթերից»:
Նա նաև հիշեցրեց, որ այս Քոչարյան Անդոն այս իշխանության քարկոծած նախկիններից է: Որպես այդպիսին, Շիրինյանը մատնանշեց նաև ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին, որը ՀՀԿ-ից դուրս եկավ և ՔՊ ցուցակով մտավ Աժ:
«Իհարկե ինձ պատիվ չի բերի Մելքոնյան Գագոյի հետ դեմ առ դեմ նստել, բայց կանչեք նրան իմ հետ բանավեճի: Ես ուզում եմ հարցնել՝ երբ որ ալենսիմոնյաններն ու եսիմ ովքեր նախկինների թալանից էին խոսում, էդ ժամանակահատվածում՝ էդ պահեստապետը Մելքոնյան Գագոն էր: Բա եթե թալանել են ու սոված եք մնացել՝ Մելքոնյան Գագոյի շլինքից բռնեք, ասեք՝ արա՛. ինչի՞ ենք մենք սոված մնացել: Եթե դուք խոսում էիք զինվորի մայկա-տռուսիկ չունենալուց, Մելքոնյան Գագոն պատասխանատուն էր, իրան բռնում ՔՊ ցուցակով տանում եք պատգամավոր: Մարդ ինչքա՞ն պետք է անուղեղ լինի, մտածելու ընդունակություն ու տրամաբանություն չունենա, որ Մելքոնյան Գագոյին տանի խորհրդարան: Հլը տեսեք ինչքան թալանչիներ կան ձեր մեջ»,-նկատեց Սայաթ Շիրինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.