Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ«Սուրբ կամուրջի» տակ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են թողելՏպավորություն է, որ Ռուբիոյի ելույթի քննադատական մասի հիմքում, որպես օրինակ դրվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը. Արտակ ԶաքարյանՏեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԱլմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. ՇարմազանովԱրձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպքՊիտի վերջ դրվի Հայաստանի ադրբեջանացմանը․ նախկին փոխնախարարԵրկրորդ շարքում կայանելու համար 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվելԾնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից. Հայր Ասողիկը՝ Փաշինյանին հրաժարական տալու՝ Հայրապետական հորդորի մասինԻսակովի պողոտայում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mercedes Sprinter»-ը և «Hyundai Elantra»-ն․ վերջինս բախվել է բետոնե հենասյանը և գլխիվայր շրջվելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել Թեհրանի մասնակցությամբ «ԱՊՀ+1» ձևաչափԱրտառոց դեպք՝ Արարատում. աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորը
Գագիկ Ծառուկյանն ապրում է Պողոս Առաքյալի լոզունգով. Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)
Ադրբեջանը ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի ԴադիվանքՌուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցերՄեր սեփական խանութներն ա, հայրս ու հորեղբայրներս սարքել են՝ ձուկ ծախելով, էսօր գալիս են քանդեն (տեսանյութ)
Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱդամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի ասուլիսը․ ի՞նչ է սպասվում. ՈւՂԻՂ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռшզմագերիներին. «Ուժեղ Հայաստան»
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրըՔաղաքական մեսի՞ջ․ այսօր՝ սրտիկներ ադրբեջանական երգի ներքո, վաղը՝ պար ադրբեջանական դուդուկի տակԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը կստանձնի ԱՊՀ-ում նախագահությունը 2029 թվականինՑավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ. ՓաշինյանԱդրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունըԿլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՌուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմըԱդրբեջանը պատրաստ է 2028-ին ստանձնել ԱՊՀ-ի նախագահությունը. ԱլիևԴատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. Hetq.am
Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների
Ադրբեջանցի Ռաիգ Աբբասովը դիմել է Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
Հութիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային. կան զոհեր և վիրավորներ
Փաշինյանը Թուրքմենստանում այցելել է Ադրբեջանի տաղավար, լսել մուղամ և տեսել օկուպացված Արցախի գորգերը
Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե ԹանդիլյանՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան պայքարից դուրս է թողնել աշխարհի առաջին ռակետ Ելենա ՌիբակինայինԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ ՓաշինյանՕկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել
Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը. ԱբրահամյանՊենտագոնը ամերիկացի զինծառայողի մահապատիժը կհեռարձակի ուղիղ եթերում«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանըՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել են դատարանԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյաԶապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներՀայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր․ Նիկոլ ՓաշինյանՍիսիանում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն․ վիրավոր կնոջը սանավիացիայի ուղղաթիռով հասցրել են Երևան
Հասարակություն

Հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն. Նաիրա Զոհրաբյան

Փակեք ուսումնական հաստատությունները, հայտարարեք մեկշաբաթյա լոքդաուն՝ վճարելով քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այլևս գրեթե ամեն օր քովիդով վարակման թիվը հատում է երկու հազարի սահմանը։ Նախօրեին 42 մահ։

Չէ, իհարկե, ամեն մարդ ինքն է ընտրում՝ պատվաստվե՞լ, թե՝ ոչ, ապրե՞լ, թե՝ ոչ, ինքնասպա՞ն լինել, թե՝ ոչ, դառնալ քո հարազատի վարակի ու մահվան պատճա՞ռը, թե՝ ոչ։

Ինձ դժվար, գրեթե անհնար է ինչ-որ բանում համոզելը, եթե ես այդպես չեմ մտածում, ինչ-որ բան պարտադրելը, ինչ-որ մեկի լոբբինգն անելու մեջ մեղադրելը։

Ես հասկանում եմ, որ պատվաստվելը, այո, նաև ռիսկ է։ Բայց ես գիտեմ, որ ես պատասխանատու եմ իմ հարազատների ու սիրելի մարդկանց կյանքի համար, ովքեր կարող են պարզապես մահանալ, եթե չունեն ամուր իմունային համակարգ։

Հունիսին պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց հետո օգոստոսի վերջին ես հիվանդացա քովիդով։ Բայց` թոքերի զրո ախտահարում ու թեթև ընթացք։

Հնարավո՞ր են պատվաստումից հետո վարակի և մահվան դեպքեր։ Այո, հնարավոր են։ Սակայն կա հստակ վիճակագրություն՝ մահերի 99.9 տոկոսը չպատվաստվածներն են։

Ինչո՞ւ որոշեցի խոսել այս մասին։ Շատ պարզ։ Քովիդը Հայաստանում այլևս անկառավարելի չափերի է հասնում՝ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է անգամ հեռավոր մարզերում, (չնայած պարզ չի, թե ինչ եղան մարզահամերգային համալիրի VIP հիվանդասենյակները), մարդիկ մահանում են, մարդիկ պատճառ են դառնում իրենց հարազատների մահվան։

Էս ընթացքում իշխանության ջեբի օլիգարխը իր մեգա-դյուքանում հարյուրավոր մարդկանց հավաքել՝ փարթի է անում, ու ամեն բուդկում անդիմակ քաղաքացուն տեռոր անող իշխանությունը մեգա-դյուքանի փարթին չի տեսնում։

Ինչո՞ւ քաղաքացին չի վստահում պատվաստմանը։ Որովհետև քարոզչությունը տարվում է գեղի կլուբի մակարդակով։ Որովհետև մարդուն չի բացատրվում, որ եթե անգամ մեռնելը իր ընտրությունն է, ապա մյուսների մահվան պատճառ դառնալը չի կարող իր հոբբին լինել։

Ես կոչեր անելուց զզվում եմ, բայց այլևս անկառավարելի այս վիճակում հրատապ է բոլոր ուսումնական հաստատությունները կրկին տեղափոխել հեռավար ուսուցման ռեժիմի ու եթե լինի անհրաժեշտություն, այո, մի ինչ-որ ժամանակով կրկին լոքդաուն պիտի հայտարարվի ու էդ ընթացքում աշխատող քաղաքացիները պիտի վճարվեն, ինչպես հենց հիմա արվում է ՌԴ-ում։

Իսկ ով ուզում է հերոսաբար մեռնել՝ դա, իհարկե, իր իրավունքն է, բայց էդ հերոստրատներին ոչ ոք իրավունք չի տվել դառնալու մեկ այլ մարդու մահվան պատճառ։

Դա արդեն չպիտի լինի իր իրավունքը։

Հա, ու չեղարկեք պաշտոնյաների չպատվաստվելու իրավունքի իդիոտիզմը»։