Դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի ՀՀ տարածքից Ադրբեջանի զինուժի դուրսբերման համար. Փաշինյան
Մենք հետևողականորեն շարժվելու ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը: Այս մասին այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11%-ով կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ:
«ՀՀ տարածքից, մասնավորապես՝ Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»,-նշեց Փաշինյանը: