Գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1184 և մահվան 45 դեպք
Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով, այլ պատճառով մահվան դեպքերը 1261-ն են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում: Երեկ կատարվել է 14 037 թեստավորում։
Այսպիսով` մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1184 նոր դեպք, 42 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 3 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։