Ի՞նչ է նշանակում՝ հանրահավաք նոյեմբերի 9-ին և 10-ին. այսինքն՝ երբ ամեն ինչ վերջացած կլինի՞. Պետրոսյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության կողմից կազմակերպվելիք հանրահավաքին: Նա այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասկանում եմ, որ ընդդիմությանը քննադատելով՝ ջուր եմ լցնում Նիքոլի ջրաղացին…
Բայց իմ խնդիրն ամենևին էլ ջրցան լինելը կամ ինչ-որ մեկին հաճոյանալը չէ… Ի՞նչ է նշանակում՝ հանրահավաք՝ նոյեմբերի 9-ին և 10-ին…
Այսինքն՝ երբ ամեն ինչ վերջացած կլինի՞…
Դա հանրահավաք ա՞, թե՞ մահացածի ինքնահող, որ հաջորդ օրը գնանք…
Մինչև նոյեմբերի 9-ը պետք ա ավարտել էս մղձավանջը…»: