Մեքսիկայում հայտնաբերվել են մայաներին պատկանող հարյուրավոր իրեր
Մեքսիկայում երկաթուղու կառուցման ժամանակ մայաների հարյուրավոր գտածոներ են հայտնաբերվել, հայտնում է CNN-ը։ Գտածոն հայտնաբերվել է երթուղու մի հատվածում, որն անցնում է Յուկատան թերակղզով:
Գտածոները ներառում են խեցեղեն, ինչպես նաև մայաների պարզ ծղոտե տանիքներով քարե տներ և ծիսական հարթակներ։ Հնագետների հատուկ ուշադրությունը գրավել են կնոջ կրծքի տեսքով բռնակներով և պատվանդաններով երկու կերամիկական անոթներ։
Մասնագետների կարծիքով՝ նման անոթները օգտագործվել են շոկոլադի և օծանելիքի նման հեղուկներ բաժանելու համար։