Հնարավոր է դպրոցների արձակուրդները երկարաձգվեն, իսկ բուհերը անցնեն հեռավարի
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ ասել է, որ առաղջապահության նախարարությունից ստացել են համապատասխան դիմումը, և այժմ քննարկումներ են ընթանում։
Քիչ հետո հանդես կգան հայտարարությամբ: