Մոսկվայում անհետացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Հայտնի դերասանուհի, խորհրդային կինոյի աստղ Սվետլանա Սվետլիչնայան անհետացել է Մոսկվայում: Հարազատները նրա անհետացման մասին հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է mk.ru-ն:
Երեկ առավոտյան ոստիկանություն է դիմել 81-ամյա դերասանուհու ազգականը: Նա հայտարարել է, որ Սվետլիչնայան կապի մեջ չէ հոկտեմբերի 22 -ից: Ավելի ուշ արտիստի որդին դիմել է ոստիկանություն եւ պարզաբանել, որ մայրը անհետացել է հոկտեմբերի 21 -ին:
Կնոջը չեն գտել իր բնակարանում: