Ճապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Հասարակություն

Ասել են՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնան այնտեղ, բայց հիմա այդ հատվածներում ադրբեջանական ուժեր են. Արթուր Սարգսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ով կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի իր լիազորությունները, տեղեկացնում է, որ թուրքը որիսի, Խնձորեսկի դիրքերից և Զանգեզուր-Կուբաթլուից լրիվ հետ են եկել այսօրվա այն դիրքերը, որտեղ մերոնք հիմա կանգնած են, ինչը նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ նշված չի եղել:

«Բոլորդ էլ գիտեք, որ ասել են՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնան այնտեղ. հիմա այդ հատվածներում ադրբեջանական ուժեր են», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Սարգսյանը։

Նա պատմեց նաև, թե դեկտեմբերի 17-ին ՊՆ Վաղարշակ Հարությունյանը գնացել է Գորիս և հայտարարել համայնքի ղեկավարներին, որ մինչև հաջորդ օրը` դեկտեմբերի 18֊ը, ժամը 5-ը բոլորիդ ժամանակ՝ պետք է հետ քաշվեն:

«Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։ Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք», - մանրամասնեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել՝ Գորիսի և Կապանի հատվածում։

Արթուր Սարգսյանի խոսքով, այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում:

«Մենք ասել ենք՝ այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա, նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է», - ասաց Արթուր Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ համայնքի ղեկավարների նկատմամբ հետապնդումներն սկսեցին այն պահից, երբ նրանք սկսեցին բարձրաձայնել Սյունիքին սպառնացող վտանգների մասին: