Արցախը հանձնելու հաջորդ քայլը Արցախն ուրանալը պիտի լիներ. սրանք դավաճան չեն, սրանք անհայրենիք, անդիմագիծ, անսկզբունք արարածներ են. Գոռ Սարգսյան
«Արցախը հանձնելու հաջորդ քայլը Արցախն ուրանալը պիտի լիներ: Սրանք դավաճան չեն, սրանք անբացատրելի երևույթ են: Այս մասին գրել է ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը` անդրադառնալով այսօր` հոկտեմբերի 26-ին, ԱԺ֊ում տեղի ունեցած միջադեպին։
«Անհայրենիք, անդիմագիծ, անսկզբունք արարածներ: Սրանց համար քրեական օրենսգրքում նոր պատիժ պիտի սահմանվի, սրանք պիտի պատմության մեջ մնան որպես օրինակ:
Լավ սիրելի հայրենակիցներ, Նիկոլ ընտրած իմ հայրենակիցներ, նախկինե՞րն են ստիպում սրանց նման ձև արտահայտվել։ Լավ հիմա էլ չե՞ք հասկանում ինչա կատարվում»:
Հիշեցնենք, որ ԱԺ ամբիոնի իր ելույթի ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ Արցախը ուրացողը դավաճան է։ Ինչից հետո նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ուժայիններին հրահանգեց հեռացնել Մանուկյանին ամբիոնից։