«Դու գնացիր կռիվ, տղես»․ Արսեն Սաֆարյան (տեսահոլովակի պրեմիերա)
Երգիչ Արսեն Սաֆարյանը նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել։
Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է «Դու գնացիր կռիվ, տղես»։
Խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը՝ Ազատ Մխիթարյանի, կիթառահար՝ Արթուր Սաֆարյան, շեփորահար՝ Ռաֆայել Տատենցյան։
Տեսահոլովակի ռեժիսորը Վազգեն Ծատինյանն է, մտահղացումը՝ Րաֆֆի Ալթունյանի։
Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում հերոսաբար ընկած զինվորների ծնողներ։
Երգը նվիրվում է Հայկազ Հարությունյանի հիշատակին։