ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ. Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից Նոր Երզնկա համայնքում իրականացվելու է շչակի ձայնածածկույթի ստուգում, որի ընթացքում գործարկվելու է համայնքում տեղադրված շչակը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը և խնդրում չանհանգստանալ: