Ինչպես 22 տարի առաջ ԱԺ դահլիճում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը (տեսանյութ)
22 տարի առաջ գլխատվեց Հայաստանի իշխանությունը;
Մի խումբ ահաբեկիչներ, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մտան ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը և գնդակահարեցին գործադիր ու օրենսդիր իշխանության առաջին դեմքերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին:
Ոճրագործության հետևանքով սպանվեցին նաև Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյան ու Ռուբեն Միրոյանը, պետնախարարն ու պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, պետնախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, ողջ մնացածները մի քանի ժամ ստիպված էին պատանդ մնալ և տեսնել, թե ինչպես են արնաքամվում իրենց ղեկավարներն ու գործընկերնբերը:
Նաիրի Հունանյանի հետ միայնակ, դեմառդեմ հանդիպեց այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ են խոսել։
Պատանդները ազատ են արձակվել միայն հոկտեմբերի 28-ի առավոտյան, ահաբեկիչները ստանալով անվտանգության երաշխիքներ, հանձնվեցին եւ տեղափոխվեցին Ազգային անվտանգության մեկուսարան:
Այսօր էլ դեռ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը լիովին չի բացահայտվել:
NEWSPRESS.am