Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին. կա 4 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 10։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի՝ Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը