Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց ՔՊ-ական Արտակ Մանուկյանին։ Փակ քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, ձայները բաշխվել է՝ 65 կողմ, 20 դեմ։
Հիշեցնենք, որ Ա. Մանուկյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։