Ո՞վ` ինչի համար է պետբյուջեից ստանում աշխատավարձ. Հայկ Ֆարմանյան
Ըստ իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկի պատկերացման` գործ ունենք «նոր» ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ տերմինաբանության հետ. բանից պարզվում է, գոյություն ունեն «ԳՆԵՐԻ ԱՃ» և ԳՆԱՃ հասկացություններ։
Հանդիսանալով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ` չկարողացա հասկանալ «ԳՆԵՐԻ ԱՃ» և ԳՆԱՃ տերմինների տարբերությունը։ Հետևաբար, ոչ միայն իմ, այլ նաև հանրության համար մատչելի պարզաբանում ստանալու նպատակով` թերևս հարկ լինի դիմել ՀՀ կենտրոնական բանկին և նույնիսկ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ.
Ա) Ի՞նչ տարբերություն կա այս երկու տերմինների միջև
Բ) Եթե այս արտահայտությունն անող պաշտոնյան ունի գնահատական առ այն, որ ներկայումս գների թանկացումը նշանակում է «ԳՆԵՐԻ ԱՃ» այլ ոչ ԳՆԱՃ և դա գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տիրույթում (և չի գտնվում ՀՀ ԿԲ-ի տիրույթում), ապա գործ ունենք առնվազն ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ, ԶԱՆՑԱՆՔԻ կամ օրենսդրության խախտման դրսևորումների հետ և հետևաբար այդ պաշտոնյան պարտավոր էր դիմել ՀՀ ՏՄՊՊՀ-ին։
Ըստ այդ նույն պաշտոնյայի` ՀՀ-ում ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ քանի որ աճել է դրա ՊԱՀԱՆՋԱՐԿԸ. եթե դա այդպես է, ապա դա նշանակում է Ա) ՀՀ-ում աճել է բնակչության թվաքանակը, ինչը բնականաբար աբսուրդ է.... Բ) ՀՀ-ում բնակչությունը չունի այլ սննդամթերքից օգտվելու հնարավորություն և նախապատվությունը տալիս է կարտոֆիլին.....։
Հիմա հարց. Ո՞Վ` ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ.......։
Հ.Գ ովքեր չգիտեն, թե ինչ է գնաճը, խորհուրդ կտամ կարդալ տարրական տնտեսագիտության դասագիրք.
1.ԳՆԱՃԸ ԳՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՃՆ Է...
2.ԳՆԱՃԸ դրամի գնողունակության անկումն է 3.ԳՆԱՃԸ շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի չափից ավելի աճն է ապրանքների իրական առաջարկի համեմատությամբ
Գրառումը` Հայկ Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից