Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Այս գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, տոտալիտար համակարգին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պաշտոնյայի, քաղաքացու նկատմամբ ուժային գործիքակազմի գործադրումը հիմնականում բնորոշ էր Խորհրդային Միության ժամանակաշրջանին, երբ այլակարծությունը խեղդված էր: Հիմա 21-րդ դարն է, ու նման գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, որոնք որևէ կերպ չեն կարողանում քաղաքակիրթ ձևով, ժողովրդավարական ընթացակարգերի միջոցով կառավարում իրականացնել: Արդյունքում, ստիպված ուժային լծակներ են գործադրում: Նմանատիպ գործելաոճը բնորոշ է հիմնականում տոտալիտար համակարգին:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որի հետ զրույցում կառավարման մի շարք հարցերի ենք անդրադարձել: Նա շեշտեց, որ այսօր իշխանությունները պարտադրանքին բնորոշ մեթոդներ են կիրառում անգամ փոքր հարցերում:

«Օրինակ է պատվաստումների գործընթացը, երբ գործատուներին ստիպում են անիմաստ որոշումները կյանքի կոչել, քաղաքացիներին չթողնել աշխատանքի, ինչ է թե պատվաստված կամ թեստավորված չեն: Նման փոքր դետալներով ազդեցություն են ուզում գործել քաղաքացիների վրա՝ թե՛ հարվածելով մարդկանց գրպանին, թե՛ փորձելով հասնել մտածելակերպի փոփոխության: Բայց չեն գիտակցում, որ այդ լծակների կիրառումը վանում է քաղաքացիներին, քաղաքացի-իշխանություն կապն էլ ավելի է խզվում: Այդ պատնեշն այսօր ծայրահեղ չափերի է հասել, ինչի արդյունքն ու ապացույցը վերջին ՏԻՄ ընտրություններում իշխանության պարտությունների շղթան էր: Սխալ ու վատ կառավարումը հանգեցրեց վստահության կորստին: Մեծ հաշվով, փոքր դետալներն ամբողջացնում են կառավարման ձախողումների շղթան»,ասաց նա:

Ս. Սերոբյանի խոսքով, բացառապես ուժային լծակներին ապավինելն անկարողության նշան է. «Եթե ղեկավար մարմինը չի կարողանում օրենքի ուժով, օրենսդրական նախաձեռնությունների, քննարկումների միջոցով որևէ գործողություն իրականացնել, արդյունքում նման ճնշումներ, բռնաճնշումներ են լինելու: Այսինքն, սեփական իշխանության ապիկարությունը բարդում են հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների վրա: Սովորաբար, երբ անկարող են տարատեսակ լծակներ օգտագործել, վերջին հույսը մնում է ուժային լծակների կիրառումը: Ժողովրդավարական հիմնական սկզբունքներով իրավիճակ չեն կարողանում կարգավորել, գործի են դնում ուժային լծակները, որ ցանկացած որոշում տեղ հասցնեն բռնի ուժով: Այսօր ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել մեր երկրում, միայն հասկացությունն է մնացել, այն էլ՝ միայն մեր բառաֆոնդում: Ժողովրդավարությունը մի շարք կարևորագույն դրույթներ ունի, որոնք մեզ մոտ այնքան խեղաթյուրված են: Մեր պետությունը 10-20 տարի հետ է գնացել այս տեսանկյունից: Ժողովրդավարության մասին մենք կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ երկրում իշխանափոխություն իրականացվի, բացի այդ, ազգանունների փոփոխության փոխարեն լուրջ կադրային քաղաքականություն վարվի, լինի նաև քաղաքական կամք»:

Նրա խոսքով, այսօր իշխանության գործելաոճում կան պարապուրդին բնորոշ բոլոր բաղադրիչները. «Իշխանությունն անգործություն է դրսևորում, որևէ պարտականություն իր վրա չի վերցրել, ու քաղաքացին ինքն է հոգում իր սոցիալական հիմնախնդիրները: Այսօր կրթական համակարգը բարձիթողի, առողջապահականը՝ ծայրահեղ բարձիթողի վիճակում են: Քաղաքացին այսօր անտեսված է»:

Ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ դրսևորվող վարքագծին նաև Ազգային ժողովում, մեր զրուցակիցը նշեց. «Իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում, անպատասխան է թողնում ընդդիմության բոլոր հարցերը, ինչպես նաև չի թողնում, որ ընդդիմությունն օրենքով սահմանված իր լծակները կիրառի: Ամեն դեպքում, այս մեծամասնության պարագայում նույնիսկ ազդեցություն ունենալու դեպքում ինչ լծակ էլ ընդդիմությունը փորձի կիրառել, իշխանությունը ճնշելու է դրանք. իրենց ձեռքում են և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունները, ինչպես նաև ուժային բոլոր կառույցները:ԱԺ-ում փոքր քննարկման ժամանակ, երբ որևէ բան չի համապատասխանում իշխանության տեսակետի հետ, ուժային կառույցները մտնում են դահլիճ: Սա պետական ապարատում կառավարման տեսանկյունից նորմալ երևույթ չէ: Խորհրդարանում ընդդիմության գրագետ, բանիմաց և փորձառու ներկայացուցիչներ ունենք, բայց երբ իշխանությունում անգրագետ կադրեր են, կա նաև խնդիր մարդկային շփման տեսակետից, ուստի խաթարում է առաջանում:

Այս պայմաններում ընդդիմություն-իշխանություն երկխոսություն չի կարող լինել: Հնարավոր չէ երկխոսություն գտնել մի իշխանության հետ, որը որևէ ինֆորմացիա չունի ճիշտ ու արդյունավետ կառավարման՝ անգամ տեսությունների մասին: Այս պարագայում գործնական կիրառական մակարդակում ինչպե՞ս կարող ենք իրենցից կառավարում սպասել: Այսօր բարձիթողի իշխանություն կա: Զուգահեռ՝ առկա է ընդդիմության որոշակի պայքար, ինչն արդյունք չի կարող տալ, որովհետև կա լծակների բացակայության խնդիր, չկա երկխոսության գնացող ու քաղաքական կամք ունեցող իշխանություն»:

Սերոբյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում ժողովրդավարության որևէ մեխանիզմ չի գործում, ըստ որի ընդդիմությունը կարողանա իրեն լավագույնս դրսևորել: Փոխարենը իշխանությունն անընդհատ թիրախներ է ընտրում. «Իրենք չեն ուզում, որ իրենց անգործությունն ու ապօրինությունները հանրայնացվեն: Ու վախերը փակելու համար նրանք կառչել են անձանցից, այն անձանցից, որոնք օբյեկտիվ ու օպերատիվ են աշխատում: Ջայլամի քաղաքականություն են վարում՝ սեփական անգործությունը, սեփական վախերն ու ապօրինությունները քողարկելու համար: Իրենց տեսանկյունից իրենց «վնաս» տվող անձանց ուզում են չեզոքացնել: Խոսքը թե՛ գիտելիքի, թե՛ ռեսուրսի առումով իրենց համար «վտանգավոր» անձանց չեզոքացման մասին է, ինչի արդյունքում ուզում են համակարգում միակը դառնալ:

Օրինակ՝ ՄԻՊ-ը միակ գործուն կառույցն է, իրականացնում է այն ամենն, ինչը պետք է պետական ապարատն իր ուսերին վերցներ: Նույն պետական ապարատի բացերը լրացնում է ՄԻՊ-ը, նա չլինի՝ ի՞նչ ենք անելու: Ո՞վ է ինֆորմացնելու մեզ, պաշտպանելու մարդու իրավունքները: Ու, փաստորեն, ՄԻՊ-ը թիրախավորվում է: Եթե այդ կառույցը ևս ենթարկեցվի իշխանությանը, նույն ուժային կառույցների օրինակին ականատես կլինենք: Այսինքն, ինչ ասեն վերևից, այն էլ կանեն: Ընդհանուր առմամբ, մի լծակի կողմից իրականացվող կառավարումը ահռելի փլուզումների է բերելու, ինչի հետևանքները մենք արդեն 3 տարի տեսնում ենք: Մեծ հաշվով, ամեն ինչ մոնոպոլացնելու մոլուցքը, մենիշխանությունը բացասական հետևանքների է հանգեցնելու, ինչին ականատես ենք եղել նաև պատերազմի ու դրա թողած հետևանքների տեսքով»:

Նա շեշտեց, որ այս իշխանությունը, որն անգամ ներքին հարցերում չի կարողանում կազմակերպչական հմտություններ դրսևորել, միջազգային հարթակներում առավել ևս չի կարող:

«Հասարակ դիմակ կրելու օրինակը կարող եմ բերել: Այս պարագայում ինչպե՞ս կարող են միջազգային հարթակներում մեր դիրքորոշումը ներկայացնել: Սոցիալառողջապահական խնդրի անգամ մեկ տոկոսը չեն կարողանում կազմակերպել, ինչպե՞ս են միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելու, Արցախյան հիմնահարցի հետ կապված դիրքորոշում արտահայտելու: Մենք այսօր չունենք անձ, կառավարիչ, ղեկավար, որը միջազգային հարթակում կարող է պատվով ներկայացնել մեր երկիրն, ու մենք ստանանք այն դրական օգուտները, որն անհրաժեշտ է մեզ: Քննարկվում է, որ նոյեմբերի 9-ին նոր խայտառակ փաստաթղթի կնքում է սպասվում, բայց մինչ օրս իրազեկված չենք՝ ինչի մասին է խոսքը, ինչի շուրջ են բանակցում, որևէ մեկը տեղյակ չէ, թե այս անգամ ինչ են տալիս թշնամուն ու ինչի գնով: ՌԴ նախագահը հայտարարեց, որ սահմանագծման, սահմանազատման հարցերը լուծվելու են մեր և ադրբեջանական կողմի միջև, բայց մենք այսօր բանակցող չունենք, ինչը նշանակում է, որ կրկին կորուստներ ենք ունենալու, քանի որ չկա նաև ազգային օրակարգ, չունենք հստակ կանոնակարգ, փաստաթուղթ, որի շուրջ պետք է բանակցենք: Փոքր երկրների համար առավել ևս կարևոր է միջազգային հարաբերությունների զարգացումը, բայց այսօր մեր բոլոր միջազգային կապերը խզված են»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: