Բաքվի բռնապետը հայտնվել է իր իսկ լարած ծուղակում․ իրանագետ
Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում հենց նրա քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ ամեն կերպ խրախուսել է շիայական աշխարհայացքի կարևորագույն առանցքներից նահատակության գաղափարը՝ փորձելով այն օգտագործել մեր դեմ։
Հիմա Ադրբեջանի ներսում բազմահազար հետևորդներ ունեցող իրանամետ շիա գործիչների նկատմամբ հետապնդումների խորապատկերին նույն այդ նահատակության գաղափարը օգտագործվելու է հենց Բաքվի բռնապետի դեմ պայքարում, քանի որ ճնշելով հավատացյալ շիաներին և փակելով նրանց կրոնական ենթակառուցվածքները, նա, ըստ էության, վերածվում է «ժամանակի Յազիդ»-ի՝ միջնադարյան այն խալիֆայի, որի դեմ պայքարում էլ շիայական հռչակավոր իմամը գնաց նահատակության»։