Այո, ես ըմպելուց և սնվելուց հանում եմ դիմակս․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի հայտնի լուսանկարը, որում բազմաթիվ պաշտոնյաներ են, այդ թվում՝ ինքը, և բոլորը առանց դիմակի։
Ավանեսյանը հարցով պատասխանեց լրագրողին՝ Դուք երբ ջուր եք խմում, դիմակո՞վ եք խմում։
«Սնվելու պրոցես էր, և իմ ձեռքին էլ բաժակ կար, և նորից եմ խնդրում չընկնել ծայրահեղությունների գիրկը։ Այո, ես ըմպելուց և սնվելուց հանում եմ դիմակս»,- ասաց Ավանեսյանը և հեռացավ ամբիոնից, սակայն ավելի ուշ վերադարձավ ու պատասխանեց լրագրողների այլ հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում