ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընունեց ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորների հեղինակած ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող հերթական նախագիծը:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 53 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Այսպիսով՝ այսուհետ ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության չնույնականացված աղբյուրների հղում կատարելիս: