Facebook ընկերությունը փոխել է անվանումը
Ամերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը «Meta»-ի։ Այս մասին առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ «Այժմ մենք կոչվում ենք Meta: Առաջ ինձ դուր էին գալիս դասական հետազոտությունները, իսկ Meta բառը գալիս է հունարեն «հետո» բառից: Ինձ համար դա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է եւս մեկ նոր բան ստեղծել»,- ասել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից եւ կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտը։