Գողացել են Հարութ Փամբուկչյանի ինստագրամյան էջն ու պահանջել 300 դոլար․ նա հրապարակել է էջը գողացողի հեռախոսահամարը (ֆոտո)
Երգիչ Հարութ Փամբուկչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գողացել են իր ինստագրամյան էջը։ Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Սիրելիներս, աշխարհը չարացել է, հենց նոր, գողացան իմ ինստագրամի էջն ու րոպեներ հետո առաջարկեցին այն 300 դոլարով հետ գնել, բնականաբար ես մերժեցի այլապես ակամա կլինեին նրան համագործակից: Ես ունեմ Ձեզ ու վստահ եմ, որ նորից կլինեք կողքիս, պիտի խնդրեմ միանաք իմ նոր էջին ու սկսենք ամեն բան նորից, նոր մաքուր ինստագրամյան էջից:))))
Հ.Գ. Կից հրապարակում եմ ստահակի հեռախոսահամարը: Զգույշ եղե՛ք ինստագրամի լոգոյով, ձեզ եկած բոլոր նամակներից: Համբերություն բոլորիս կյանքում չարի դեմ պայքարում՝ միայն Աստծո սիրով կհաղթահարենք ամեն ինչ:
Ահա իմ ինստագրամյան նոր հասցեն»:
