NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կրթական օջախներն ու ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացների մաս չդարձնելու անթույլատրելիության մասին մշտապես է խոսվել։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քարը քարին չթողնելով, քննադատում էր ՀՀԿ-ականներին հայաստանյան բուհերը ՀՀԿ-ականացնելու համար: 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին նույնպես, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած, ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ բուհերի ուսանողները, հանուն ուսման վարձի փոխհատուցման, չպետք է վիզ ծռեն ՀՀԿ երիտասարդական կառույցների առջև, խնդրեն վարձը փոխանցել ու դրա դիմաց Հանրապետականի շարքերը համալրեն:

«Բուհի ուսանողը գնում է հանրահավաքին թռուցիկ բաժանելու, ասում են՝ էս ինչ եք անում, բուհերը մի՛ քաղաքականացրեք, բայց ոչ ոք չի ասում, որ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո: Գնում ենք, որևէ բուհ ենք մտնում, ասում են՝ դուք օրենքը խախտեցիք, իսկ օրենքը հետևյալն է՝ պատկերավոր ասած՝ բոլորը բուհերը պատկանում են ՀՀԿ-ին, ու արգելվում է այս օրենքը կասկածի տակ դնել»,- ընդգծում էր Փաշինյանը: Բոլոր բուհերը, բարձրագոչում էր Փաշինյանը, պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան: Ապաքաղաքական բուհերի մասին նաև Փաշինյանի խորհրդական, նախկինում կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն էր խոսում: 2019-ի փետրվարին արդեն խոսում էր, թե բուհերի 99 տոկոսը ապաքաղաքականացվել է: Թե ինչ հիմքով էր Հարությունյանը նման խրոխտ հայտարարություն անում, հայտնի չէ:

Ըստ երևույթին, նա նկատի ուներ, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդը ապահանրապետականացվել է, բայց ՀՀԿ-ականներին փոխարինելու են եկել ՔՊ-ականները կամ իշխանության հետ փոխկապակցված անձինք: Փաստն այն է, սակայն, որ իշխանափոխությունից հետո բուհերն ապաքաղաքականացվելեն, եւ փոխարենը նոր՝ ՔՊ-ական ժամանակներ են թևակոխել: Երևանի պետական համալսարանում, օրինակ, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է նշանակվել, իսկ ԵՊՀ հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն են համալրել։ Թե որքանով են վերոնշյալ անձինք ապաքաղաքական ու ինչ կապ ունեն իշխանության կամ Փաշինյանի կաբինետի հետ, թողնում ենք ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների դատին:

Նիկոլ Փաշինյանը խիստ վստահ տոնայնությամբ հայտարարում էր նաև բուհերի ինքնավարությանը հասնելու մասին: «Բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման,- շեշտում էր նա ու հավելում։- Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը, սկսած ռեկտորից ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհերի ուսանողների ու դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»:

Այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, սակայն, բավական հուզիչ էր: Բուհերը ոչ միայն ինքնավարություն չստացան, այլև «Բարձրագույն կրթության մասին» օրենք մշակողներն ու ոլորտի պատասխանատու նախարարը սկսեցին հայտարարել, որ բուհերն իրականում պետությունից անկախ գործել չեն կարող, քանի որ պետբյուջեից են սնվում: Փաստորեն, իշխանության խոստումները, թե անելու են հնարավորը, որ բուհերն ապաքաղաքականացվեն ու ինքնավարություն ստանան, սին ու պաթետիկ էին: 2018-ից ի վեր արվեց հնարավորը, որ բուհերը կառավարելի մնան օրվա իշխանության համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: