Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 34-ամյա վարորդը, «Suzuki»-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)
Հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-այա Տիգրան Տիգրանյանը իր վարած «Suzuki XL7» մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Տ. Տիգրանյանն ու ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշավան Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի հոսպիտալ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մեկ մարտական հաշվարկով: Օպերատիվոեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տիգրանյանը հոսպիտալում հայտնել է, որ ինքը աշխատում է «Յունիբանկ»-ում: