«Պար պսակի» երգի տեսահոլովակը պատրաստ է վայելեք․ Վահագ Ռաշ, Սոնա Ռուբենյան (տեսանյութ)
Երգիչ Վահագ Ռաշն ու երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրել են «Պար պսակի» երգի տեսահոլովակը։
Երաժշտության հեղինակը Պարգև Տեր-Պողոսյանն է, բառերինը՝ Պարգև Տեր-Պողոսյանը և Արմինե Սարգսյանը, գործիքավորումը կատարել է Վահագ Ռաշը։
Երգի տեսահոլովակում մասնակցություն են ունեցել բալետի արտիստներ Րաֆֆի Գալստյանը, Սուսաննա Խաչատրյանը, ալտահար՝ Հայկազ Կարապետյանը: Նկարահանումներին մասնակցել են նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարուհիները:
Տեսահոլովակը նվիրվում է Էլիզա Անթառամյան-Ժամկոչյանի հիշատակին։
««Պար պսակի» երգի տեսահոլովակը պատրաստ է վայելեք»,- գրել է երգիչը ֆեյսբուքյան իր էջում։