Նկատե՞լ եք՝ մեր հասարակության վզին ինչպես են փաթաթել պարտության հետ հաշտվելու մտայնությունը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Նկատե՞լ եք՝ մեր հասարակության վզին ինչպես են փաթաթել պարտության հետ հաշտվելու մտայնությունը։
Հատուկենտ ձայները, որ Բաքվի բռնապետական վարչախմբի հետ սահմանների որոշարկման գործընթացն այժմ պետք է ձգձգվի, սառեցվի, մեռցվի, որովհետև Հայաստանն իր հետանկախության ողջ շրջանի ամենաթույլ և խոցելի վիճակում է, կորչում են խորհրդային ժամանակահատվածի քարտեզների մասին անպտուղ «խոսույթում»:
Հակառակ օրինակի համար ամենևին պետք չէ հեռուն գնալ․ 1994թ․ փաստացիորեն ջախջախված և կիսափլուզված Ադրբեջանում հասարակական և քաղաքական վերնախավերը ոչ միայն չէին խոսում իրենց պարտության հետ հաշտվելու մասին, այլ անում էին լրիվ հակառակը»: