Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նման բան լինի
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորհրդային տարիներին Ջողազի ջրամբարը (լուսանկարում) եւ ջրամբարի ձախ ափին գտնվող 760 հեկտար հողատարածքներ պատկանում էին Հայաստանին, Բերքաբեր գյուղին։ Եթե Ռուսաստանի գլխավոր շտաբի խորհրդային շրջանի քարտեզներով սահմանազատում եւ սահմանագծում արվի, այդ հողերը, ինչ պես նաեւ ներկայումս Տավուշի մարզի տարածքից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հազարավոր հեկտար հողեր, վերադարձվելո՞ւ են Հայաստանին։
Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նման բան լինի»: