Օր առաջ պատվաստվեք. Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով. Անահիտ Ավանեսյան
Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականցնում են օրական 20000-ից ավել պատվաստում:
Սիրելի քաղաքացիներ, օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը:
Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը և ժողովրդին, Մոդեռնա ընկերությանը՝ սոլիդարության համար»: