Լուրեր են տարածվում, իբրեւ ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, հայտարարում եմ՝ նման բան չկա. Արփի Դավոյան
Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրև շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա և խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը: