Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3342-ի Տոտենհեմը կատարել է իր պատմության ամենաթանկ տրանսֆերը Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարի ոչնչացման մասին Թբիլիսի մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում Հայկական ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոս ԱԱ-2026․ Պորտուգալիա – Իսպանիա․ մեկնարկային կազմեր«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան Իրավապահները կրկին առգրավված իրեր են տանում ՔԿ, Ծառուկյանին կալանքի ներկայացնելու հարցն են քննում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Մասիսում Ինչ են քննարկել Էրդողանն ու ՆԱՏՕ-ի քարտուղարը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ԵԱՏՄ – ԱՊՀ․ համագործակցության զարգացում՝ մրցակցության ոլորտում Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ ԱբրահամյանԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ ԶաքարյանԸնդդիմադիր կուսակցությունները հայտարարում են՝ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ ենՓաստաբան Վահան Հովհաննիսյանը դիմել է ԿԸՀ և խնդրել իրեն հանել «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակից. նա ցուցակում 64–րդն էր Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր․ Նիկոլայ Եղիազարյան Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաբյուջետային ուղղությունների ցանկում Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա ևս մեկ ձերբակալված Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4600 հեկտար տարածքումՀարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավարՈստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և պահման դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո ԵԱՏՄ-ում գրանցվել է ՀՆԱ-ի աճ․ Հայաստանում՝ 11,9% Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը Ուկրաինայում հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է կարծել․ Թրամփ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումըԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025-ի լավագույն համայնքային ոստիկանԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել
Հասարակություն

Կնոջը խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում տեղի ունեցած սպանության մասին (տեսանյութ)

2021թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, և վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարաություն է տրվել հետաքննության մարմնին: