Եթե պատերազմ հայտարարելու մասին որոշում չի եղել, իսկ դա հաստատ չի եղել, Նիքոլը որպես ո՞վ է նման հրաման տվել. Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ախ ինչու, ինչու…
ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»…
Նույն իրավական ակտի 118-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմ հայտարարվում է Ազգային ժողովի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Կառավարության որոշմամբ:
Մի քանի օր առաջ Նիքոլը հրապարակայնորեն խոստովանեց, որ զորքերի հետ քաշվելու հրամանը տվել է ինքը…
Հիմա՝ հարց - Եթե պատերազմ հայտարարելու մասին որոշում չի եղել (իսկ դա հաստատ չի եղել), Նիքոլը որպես ո՞վ է նման հրաման տվել…
Ինչու՞ են «լռում» իրավապահները…»