Սուրեն Պապիկյանն Իջևանում մասնակցել է քարոզարշավին
Նոյեմբերի 14-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է Իջևանում ընթացող քարոզարշավին։
Նա հանդիպել է բնակիչներին և զրուցել նրանց հետ` ծանոթանալով խնդիրներին, ներկայացնելով իրենց ծրագրերն ու անելիքները։
Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։