Պետք չէ նոր նոյեմբերի 9 լինի՝ հասկանալու համար, որ իմ երկիրը չկա, շնչահեղձ է լինում. Խաչիկ Մանուկյան
2018 թվականին իշխանության եկածները հայտարարում էին, որ կոպեկ-կոպեկ վերադարձնելու են նախկինների թալանածները, իսկ էս ողորմելիներին ինչպես ասեմ՝ վերադարձրեք մեր հզոր բանակը, մեր զավակներին, այս չարքապատկանները, գետնաքարրշները, թշվառականները կարո՞ղ են վերադարձնել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներին։
Ըստ նրա, իշխանությունն իրականում փոշիացրած ձեռք բերածը։
«Պետք չէ նոր նոյեմբերի 9 լինի, որպեսզի հասկանամ, որ իմ երկիրը չկա, շնչահեղձ է լինում»,-ասաց Խաչիկ Մանուկյանը։
Նա ակնկալիքներ չունի Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից։
«Հոխորտանքները, թե խաղաղություն է բերում, անիմաստ են. ո՞ւր ես բերում, ում ես բերում, քո տա՞նն ես բերում... Դու ավար արեցիր, կարողացար ստեղծել նյութական այն բարիքները, որը երազում էիր, քո երազի մեջ դա էր: Մեր զավակների երազածը մեծ, հզոր հայրենիքն էր, Հայաստանն էր և նրանք այդ արժեհամակարգի կրողներն էին»,-ասաց հրապարակախոսը։
Նա հորդորեց իշխանություններին իրենց անձնական նվաճումները հայրենիքի հետ չկապել, քանի որ Հայաստանն իրականում անընդհատ կորուստներ է տալիս նրանց օրոք։