Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շարունակում են քանդել բանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որ անվտանգության ապահովման ու հզոր զինված ուժեր ունենալու հարցերը միշտ էլ հրատապ են եղել։ Խորհրդային միության փլուզումից և անկախ Հայաստանի հռչակումից ի վեր մեր պետականության նկատմամբ հավակնություններ ունեցող թշնամական Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի իրականացմանը։ Եվ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի պայմաններում առանց հզոր բանակի առկայության մեր պետությունը առավել խոցելի է դառնում։ Սակայն ամենից առաջ անհրաժեշտ է այս ամենը գիտակցող իշխանություն ունենալ։

Փաշինյանն ու իր թիմակիցներն սկզբից էլ աչքի էին ընկնում կեղծ պացիֆիստական կամ խաղաղասիրական քարոզով, հանրությանը «խաղաղության էին պատրաստում» այն պարագայում, երբ Ադրբեջանը տենդագին ձևով պատերազմի էր պատրաստվում։ Պատահական չէ, որ 2018 թվականի իշխանափոխության գործընթացն սկսվեց «Ազգբանակ» հայեցակարգի իրականացման դեմ անզուսպ պայքարով։ Ավելին՝ Փաշինյանի իշխանության 3 տարվա ընթացքում բանակում տեղի ունեցան լուրջ վերափոխումներ, որոնք ևս իրենց հերթին նպաստեցին հայկական կողմի պարտությանը։ Մասնավորապես, իշխանությունների ձեռքով զինված ուժերը զրկվեցին իրենց հիմնական պրոֆեսիոնալ կորիզից։ Խնդիրն այն է, որ զինված ուժերի կազմավորման ու կայացման գործում մեծ ներդրում ունեցող մեծաթիվ սպաներ ու գործիչներ իշխանությունների կողմից հատուկ թիրախավորվեցին։

Նրանք պիտակավորվեցին իբրև «թալանչիներ» ու հայտնվեցին քրեական գործերի թիրախում։ Իհարկե, ինչպես մյուս ոլորտներում, զինված ուժերում ևս հնարավոր են չարաշահումներ, և կասկած չկա, որ դրանց հեղինակները պետք է կանգնեն օրենքի առաջ ու պատասխան տան, սակայն վտանգավոր է նման երևույթների ծայրահեղականացումն ու ուռճացված ներկայացնելը, առավել ևս՝ ցանկացած փոքր «ստվեր» ամբողջ համակարգի վրա տարածելը։ Եթե կան արատավոր երևույթներ (իսկ դրանք կան), ապա պետք է կշռադատված քայլերով, առանց ավելորդ աղմուկի հասնել դրանց վերացմանը, այլ ոչ թե գործող համակարգն էլ դրա հետ միասին քանդել։

Այնինչ, զինված ուժերում իրական բարեփոխումներ նախաձեռնելու ու եղած բացերը լրացնելու փոխարեն «թավշյա» իշխանությունները գլխավորապես կենտրոնացան բանակի վարկաբեկման արշավի ու դրա շուրջ մամուլում հատուկ աղմուկի ապահովման վրա։ Ընդ որում, իշխանությունները զերծ չմնացին նաև բանակը քաղաքականացնելու փորձերից։ Դրա շրջանակներում զինված ուժերի ներկայացուցիչներից ու սպաներից շատերը կապվում էին նախկին իշխանությունների հետ ու հեռացվում բանակից։ Արդյունքում անհրաժեշտ գիտելիքներ ու համապատասխան փորձ ունեցող անձինք հեռացան կամ մեկուսացան բանակից, պրոֆեսիոնալ բանակայինները հիմնականում փոխարինվեցին կարծիք չունեցող և հարմարվողական անձանցով, որոնց առկայության պայմաններում իշխանություններն ամեն ինչ արեցին բանակը վերածելու իրենց քմահաճույքները կատարող կառույցի։

Նույնիսկ պատերազմի ժամանակ թույլ չէին տալիս, որ Արցախի առաջին պատերազմի բովով անցած գեներալներից շատերն իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական բանակի հաջողությունների համար։ Եվ դա պայմանավորված է նաև նրանով, որ զինված ուժերի կառուցվածքից ու բուն գործառնություններից գաղափար չունեցող քայլականները անվտանգության համակարգը պատկերացնում էին միայն ելակի ու ներքնաշորերի համատեքստում։ Եվ պատահական չէ նաև, որ սպառազինությունների ձեռք բերումը միայն փիառի առարկա դարձավ, Փաշինյանը սելֆիներ էր անում ու ինքնափիառվում էր իր իշխանության օրոք ձեռք բերված սպառազինությունների ֆոնին՝ հայտարարելով, թե մեկընդմիշտ փակում է 80-ականների զենքի էջը։

Սակայն նրա ձեռք բերած զենքերից շատերն այդպես էլ չկրակեցին պատերազմի ժամանակ, քանի որ դրանք մարտական խնդիր լուծելու փոխարեն ընդամենը շոու պետք է ապահովեին։ Եվ այստեղ տեղին է հարցը, թե երբ արդեն տեսանելի էր մոտալուտ պատերազմը, իշխանություններն ինչո՞ւ չէին այնպիսի զինատեսակներ ձեռք բերում, որոնց առկայությունը կարող էր կանխել պատերազմի բռնկումը կամ էլ բեկում ապահովել պատերազմի ընթացքում։ Թվում էր, թե գոնե պատերազմից հետո իշխանությունները կարող են դարձի գալ, բայց ապարդյուն։ Նրանք այնպիսի նախաձեռնություններով և գաղափարներով են հանդես գալիս, որ տպավորություն է ստեղծվում, թե իրենք իրենց առաջ խնդիր են դրել վերջնականապես փոշիացնել ու վերացնել այն, ինչ մնացել է բանակից։

Դրա համար էլ Փաշինյանն առաջարկում է, որ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվի, որի փոխարեն պետք է 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն լինի։ Դրան զուգահեռ, պարտության մեղքը բանակի վրա բարդելու փորձերը շարունակվում են։ Այս ամենի համատեքստում պետք է դիտարկել նաև վերջին շրջանում բանակի հետ կապված նոր քրեական գործերի ու ձերբակալություննների շարքը, որը, ըստ տարբեր հրապարակումների, կազմված է բացառապես «փուչիկներից», բացառապես քաղաքական նկատառումներ ունի ու ոչ մի կապ չունի խայտառակ պարտության իրական պատճառների հետ, պատճառներ, որոնց ակունքում հենց Նիկոլ Փաշինյանն է:

Այսինքն, ստացվում է, որ գլխավոր միտումը մնում է նույնը՝ իշխանություններն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շարունակում են քանդել բանակը։ Թերևս նրանք զինված ուժերը պատկերացնում են միայն դեկորատիվ կառույցի շրջանակներում, որպեսզի պետության ու անվտանգության համակարգի հետ վարվեն իրենց ուզածի պես ու իրենց իշխանությունը պահելու համար անվերջ զիջումներ կատարեն թշնամուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: