Առավոտը բարի չէր բաց տարածքում դիմակ կրել պարտադրողների համար. իրավաբան
Առավոտը բարի չէր բաց տարածքում դիմակ կրել պարտադրողների համար.
ՀՀ վարչական դատարանը ՎԴ/4623/05/21 գործով Իմ կազմած վիճարկման հայցի հիման վրա բավարարել է քաղաքացի Իսկուհի Մանասյանի պահանջը և անվավեր է ճանաչել դիմակ չկրելու համար ոստիկանության կողմից նրա նկատմամբ կայացրած 10000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին 24.07.2020թ. թիվ 4174 որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
Նա նաև գրել է.
«Հաջորդ հաղթական վճռի վերաբերյալ հրապարակումը` երեկոյան:
Շնորհակալություն
#կրեք_ուղեղ»։