Ինչի՞ց են անհանգստացած Արցախի իշխանությունները. ջրի երես դուրս կգա նաև Ջալալը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքի» արցախյան աղբյուրների պնդումներով, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմամբ, որքան էլ տարօրինակ հնչի, առավել քան անհանգստացած են արցախյան իշխանությունները՝ ՊԲ-ի գեներալիտետի հետ միասին:
Բանն այն է, որ Արցախում կա տարածված հիմնավոր կարծիք, որ չի բացառվում, որ այս հանձնաժողովը ստեղծվել է հենց մեկ նպատակով՝ ամեն ինչ բարդել Արցախի իշխանությունների վրա և մեղավորներին գտնել հենց Արցախում:
Ասում են՝ այս առումով առավել քան անհանգստացած է հենց Արցախի նախագահը, քանզի հայաստանյան իշխանականների և առաձին ջոկատների հրամանատարների հարցազրույցներում արդեն իսկ ասում են, որ իրենք այս կամ այն դիրք են բարձրացել հենց Արայիկ Հարությունյանի հրամանով ու այնտեղ լուրջ խնդիրների են բախվել:
Արցախում շրջանառվող լուրերի համաձայն, այս համատեքստում վերջին շրջանում սրվել են հայաստանյան եւ արցախյան իշխանությունների հարաբերությունները: Հայաստանյան իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ջրի երես դուրս կգա նաև Ջալալը, ով դեռևս անձեռմխելի է համարվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: