Գնում էի քնելու, մեկ էլ Արամ Դանիելյանն ուղարկեց երկու նկար... Իզաբելլա Աբգարյան (լուսանկարներ)
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին է ուղարկել կանգառներում տեղադրված լուսանկար և նշել, որ դրանք ավելի շատ աղտոտում, քան օգնում են, որ շրջապատը մաքուր մնա:

«Արաբկիրի թաղապետին ուղարկեցի նկարը՝ բողոքելով, որ որտեղ այս՝ ոչ բարով մոխրամանները կան, շուրջը խոզանոց ա դառնում: Կամ պիտի կողքը նաև մեծ աղբաման լինի, կամ էլ լավ է՝ չլինեն սրանք:
Ուղարկեցի ու ... լռություն
Արդեն որոշեցի նեղանալ, նեխել ու այդպես գնում էի քնելու, մեկ էլ Արամ Դանիելյանն ուղարկեց երկու նկար, թե ոնց են ապամոնտաժել:


Նաև տեղեկացրեց. «Բոլորը ապամոնտաժվել են Արաբկիրում, այդ աղբամանները հետագայում կտեղադրվեն պետական այն հիմնարկների դիմաց, որոնք հավաքարարներ ունեն և պատշաճ կապահովեն մաքրությունը։ Ինչպես նաև բանկերի կամ մեծ սուպերմարկետների մուտքերի մոտ»,-գրել է Իզաբելլա Աբգարյանը։