Կոչ ենք անում հանրային միտք արտահայտելիս՝ ծանոթանալ հանրության հոգեւոր ընկալումներին. Տեր Եզնիկը՝ Քերոբյանին
Նախարարի խոսքը բարդ քերականական և կարևորը՝ անբովանդակալից է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին՝ ոչ ածխատանքային օրերի հետ կապված:
«Նախարարի խոքը բարդ քերականական և կարևորը՝ անբովանդակալից է: Սուրբծննդյան տոների օրը աշխատանքային սահմանելու որևէ պատճառաբանում անընդունելի է մի երկրում, որի գերակշռող մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է և ամուր կապված է այդ տոնին: Ուստի՝ կոչ ենք անում հանրային միտք արտահայտելիս ծանոթանալ հանրության հոգևոր ընկալումներին և հարգել դրանք»: