Հայաստանում հայտնաբերվել է Վրաստանում հետախուզվող 43-ամյա քաղաքացի. նա սպանության փորձ էր արել 24 տարեկանում
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 2-ին Մոլդովական փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 43-ամյա Արտեմ Կ.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 4-ից Վրաստանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: