Սեւ լճի դիրք հասնելու համար մերոնք ադրբեջանցիների վերահսկած տարածքով են անցնում, անգամ գրպաններն են ստուգում. Խոջաբաղյան
Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում գտնվող Քաչալսարի գագաթին շենք է երեւում, այդ տարածքում թուրքերն են տեղակայված. Գորիսից հեռադիտակով նայեցի, տեսա շենքը, մարդկանց, երեում է, որ շինություն է, այդ բարձրության վրա՝ քամիների պայմաններում, դժվար թե վրաններ լինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի «Զարգացման ակումբի» հիմնադիր Արտուր Խոջաբաղյանը:
«Հարց ու փորձ արեցի, ասացին, որ ադրբեջանական դրոշ էլ կա տեղադրված՝ շենքից ավելի մոտ տարածությամբ՝ մոտ 1 կմ խորության վրա, նույն տեղում երեւում են նաեւ խրամաբջիջները: Նախկինում Քաչալսարի վրա որեւէ բան չի եղել, այդ շինությունը կառուցվել է այս ամեն ինչից հետո: Չեմ կարող ասել՝ կոնկրետ երբ է դա հայտնվել, հնարավոր է՝ մոտ 3 ամիս առաջ սկսել են կառուցել, հստակ պնդել չեմ կարող: Ոմանք ինձ ասել են անգամ, թե տեսածդ մեր դիրքերն են, բայց ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած տարածքներից հետ չեն քաշվել, քանի որ անընդհատ բռնկման վտանգ կա, ինչ-որ պահի անձնակազմի քանակը նվազեցրել են՝ լարվածությունը թուլացնելու նպատակով»,- նշեց Խոջաբաղյանը:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ադրբեջանցիները Սեւ լճի երկայնքով սեպի պես խրվել, առաջ են եկել՝ վերահսկողության տակ առնելով Քաչալսարն ու դրա դիմաց գտնվող հատվածը, որտեղ դրոշն է տեղակայված, եւ լիճը դրա արդյուքում մոտ 90%-ով ադրբեջանական վերահսկողության տակ է վերցվել:
Մանրամասներն` այստեղ