Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է դարձել. նա պետք է հեռանա. «Ժողովուրդ»

 օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է անգամ սեփական թիմակիցների քննադատության նկատմամբ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ, տիկին նախարարն իրեն ուղղված բոլոր հարցադրումների համար փորձել է արդարացումներ գտնել: Մեր զրուցակիցը նշեց, որ Ավանեսյանն արել է բան, որ տպավորություն ստեղծի, թե ինքն իր կաշվից դուրս է գալիս, անում հնարավորն ու անհնարը, բայց, դե, միայն իրենով ոչինչ չի փոխվի:

«ՔՊ-ականների մեծ մասը կարծում է, որ եթե սեփական գերատեսչությունը նորմալ չի աշխատում, նախարարության վարչություններն ու գերատեսչությունները մեկը մյուսից անտեղյակ են, իրար չեն փոխլրացնում, ապա այդտեղ ոչ ոք մեղավոր չէ,- փոխանցեց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրը՝ շարունակելով։- Ի՞նչ է նշանակում Առողջապահության նախարարության այն հայտարարությունը, թե կորոնավիրուսի տարածման տեմպերը հուշում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն, որ վերահսկող մարմնի՝ նախարարության՝ գործառույթները թերի կատարելու հետեւանքով իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ»:

Վերոնշյալ հանդիպման ժամանակ է Փաշինյանը հայտարարել, որ որեւէ դեպքում ընդհանուր «լոքդաուն»-ի չի գնալու երկիրը: Հասկացրել է՝ դրա համար կան կոնկրետ պատասխանատուներ, որոնց թերի աշխատանքի հետեւանքով է, որ այսօր նման պատկեր ունենք:

Եւ այս պատկերին զուգահեռ Անահիտ Ավանեսյանն իր՝ մարզային գործուղումներն ուղղաթիռով՝ Սանավիացիայով է իրականացրել: Համեմատության համար նշենք, որ Ղազախստանի առողջապահության նախարարը ընդամենը ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել Սանավիացիայի օդանավից օգտվելու համար եւ այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Նույն սցենարը Հայաստանի պարագայում իհարկե չի գործի, քանզի իշխանությունը կադրային լուրջ խնդիր ունի:

Կամ էլ Ավանեսյանը կարող է ազատվել պաշտոնից, սպասել, ու որոշ ժամանակ անց գործող իշխանությունը նրան նորից նույն պաշտոնին կնշանակի՝ ճիշտեւճիշտ նույն սցենարով, ինչպես եղավ ՀՀ Զու ԳՇ նախկին ու ներկա պետ Արտակ Դավթյանի պարագայում: Նա, հիշեցնենք, «ժանտախտի օրերին» որդուն հարսանիք անելով, օրենք էր խախտել ու այդ հիմքով ազատվել պաշտոնից, բայց պատերազմից անմիջապես հետո հետողորմյա անելով՝ ԳՇ պետի աթոռը Նիկոլ Փաշինյանը նորից Դավթյանին էր «նվիրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում