Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի գործընկերը. Բորիս Ջոնսոն
«Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի գործընկերը». Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ «Աշխարհը «COVID-19»-ից հետո» Բաքվի VIII գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ուղերձն ընթերցել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Բարքլին։ «Հաջորդ տարի մենք կնշենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Մեծ Բրիտանիան կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի գործընկերը»,- ասվում է ուղերձում: