Բաքուն բաց է Երևանի հետ տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Նրա խոսքով՝ այս հարցում Բաքուն բաց է տարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելու համար, և չի բացառել ապագայում նման հանդիպումների հնարավորությունը։
«Դրանից կշահեն ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները: 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հորիզոններ են բացել տարածաշրջանում համագործակցության ընդլայնման համար»,- ասել է Բայրամովը։